ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Նիկոլ Փաշինյանի անակնկալը

Նիկոլ Փաշինյանի անակնկալը
16.03.2019 | 21:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր չհայտարարված այցով մեկնել է Հայաստանի գյուղերից մեկը: Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ նա ասել է. «Այսօր որոշել եմ էքսպերիմենտ անել և առանց նախապես հայտարարելու և ոչ մեկին տեղեկացնելու մեկնել մարզերից մեկի գյուղերից մեկը: Նույնիսկ մարզպետին տեղյակ չեմ պահել, թե որ գյուղ եմ գնում», - ասաց վարչապետը: Այցի նպատակը տեղում մարդկանց ծանոթանալն է, շփվելը՝ առանց նախապես կազմակերպված միջոցառումների․ «Ուղղակի տեսնեմ, թե ինչ է կատարվում, ինչ խնդիրներ կան, որ կարելի է արագ լուծել, կառավարությունից ինչ են ակնկալում, այդ ակնկալիքներից ինչը կարող ենք արագ կատարել, ինչի վրա պետք է աշխատենք»:

Գյուղում Փաշինյանը հյուրընկալվեց առանձին տնային տնտեսությունների, քայլեց գյուղամիջով և լսեց բնակիչների խնդիրները: Ավելի ուշ Փաշինյանին միացավ նաև համայնքապետ Մանուկ Օհանյանը, և պարզ դարձավ, որ վարչապետն այցելել է Արարատի մարզի Ռանչպար գյուղ: Գյուղացիների հիմնական դժգոհությունները կապված էին արոտավայրերի պակասի, ջրի խնդրի և վարելահողերի բաշխման հետ: Գյուղացիները վիճեցին համայնքապետի հետ՝ վարչապետի ներկայությամբ, պարզվեց՝ ավազահանքը, որից դժգոհում են գյուղացիները, պատկանում է գյուղապետ Մանուկ Օհանյանին և նրա խնամուն: «Ստեղ մենք 20 հեկտար ունեինք, հիմի էդ հողից ոչինչ չկա՝ ավազափոսերի ա վերածվել, ջրափոսերի․ավազ են հանում, տանում են, թե ինչ են անում՝ մենք չգիտենք, տեղյակ չենք: Գիշեր-ցերեկ էդ ավազի մեքենաները գյուղի մեջով գնում-գալիս են՝ փոշու մեջ ժողովուրդը կորած ա», - ասաց գյուղացիներից մեկը: «Բա էդ հարցերը ինչի՞ չեք ձեր ավագանու, ձեր համայնքի ղեկավարի հետ քննարկում», - հարցրեց Փաշինյանը, պատասխանը եղավ․ «Մեր համայնքի ղեկավարն ա էտի արել, ո՞նց համայնքի ղեկավարին ասենք»:


«Պարոն վարչապետ, ավազահանքը ունի լիցենզիա՝ օրենքով, կառավարությունով թույլ տրված», - հակադարձեց գյուղապետը, վարչապետի հարցին, թե ո՞վ է սեփականատերը, արձագանքեց․ - «Ես եմ»: Ավելի ուշ Փաշինյանին միացավ նաև մարզպետ Գարիկ Սարգսյանը: Հենց այդ ընթացքում էլ հարևան Ավշար գյուղից մոտեցած բնակիչներից մեկը բարձրաձայնեց գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի նշանակման հարցը: Հինգ օր է՝ դպրոցում դասադուլ է, քանի որ նոր նշանակված տնօրենին չեն ընդունում, ասաց նա: Մարզպետն էլ հակադարձեց՝ ոչ թե նշանակվել է, այլ 7 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ընտրվել է: «Նա ուղղորդված եկել ա դպրոց, իրա ընտրողներից մոտ երկու հոգին արդեն ուղղորդված են եղել, և իր հետ բերել ա դպրոց նոր ուսմասվարի, որը մեր շատ հարգելի, սիրելի մարզպետին բարեկամական կապով կապված ա, այսինքն՝ մորաքրոջ հարսն ա․․․», - վարչապետին պատմեց Ավշարի բնակչուհին:
«Դե վերջացրեք, էլի, ինչ լինում ա՝ մորաքրոջ հարս․․․», - արձագանքեց մարզպետը:
«Մորաքրոջ հարսն ա, Աստղիկ ա անունը», - շարունակեց Ավշարի բնակչուհին:
«Ում անունը որ շոշափվում ա, իրականում իմ մորաքրոջ հարսն ա, բայց ոչ մի փոփոխություն, ոչ մի նշանակում, ոչ մի ներկայացում չի եղել», - հակադարձեց Սարգսյանը: Կինը շարունակեց․ «Եվ հին, 40 տարվա ստաժով մանկավարժին, որի ուսանողները էս պահին Բժշկականում են, Տնտեսագիտականում են, էդ կնոջը, որը ոչ էլ ամուսնացած ա, իրա ամբողջ կյանքը <...> նվիրել ա դպրոցին, և որը թոշակառու էլ չի դեռ, շատ կոպիտ ձևով էս կնոջը ասել է, որ «պետք ա դու դուրս գաս դպրոցից, որովհետև ես բերում եմ իմ վստահված անձը»: Փաշինյանը եղավ նաև գյուղի դպրոցում: Ի պատասխան գյուղացիների դժգոհությունների, որ գյուղում մանկապարտեզ չկա, վարչապետն առաջարկեց դպրոցի տարածքի մի մասը տրամադրել մանկապարտեզին կամ առանձին տարածք տրամադրել այդ նպատակով:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ