«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հալեպահայերը վիրավորված են Վիկտոր Մնացականյանի հայտարարությունից

Հալեպահայերը վիրավորված են Վիկտոր Մնացականյանի հայտարարությունից
16.03.2019 | 21:43

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը նախօրեին Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ պայքարող աշխատակիցների հետ բանավեճի ընթացքում դժգոհել էր որոշ սրճարանների գործելաոճից՝ հայտարարելով. «Նարգիլեները բերել եք, հարյուրներով շարել եք, Երևանը սարքել եք Հալեպ, էտ լա՞վ ա: Դուք ինձ հարցնու՞մ եք, որ բերում եք էտ նարգիլեները, շարում եք»: Մնացակայանի հայտարարությունը հարուցել է հալեպահայերի դժգոհությունը: Նրանք մասնավոր զրույցներում և սոցցանում իրենց վրդովմունքն են հայտնում, որ հազարամյա պատմություն և մշակույթ ունեցող քաղաքը Վիկտոր Մնացականյանն ասոցացնում է միայն նարգիլեների հետ և մատնացույց է անում որպես վատ օրինակ:
Սիրիահայ Շանթը սոցցանցի իր էջում գրել է. «Պարոն Մնացականյան, 4019 տարիների պատմություն ունեցող Հալեպը Ձեզ համար կալյանով կկրճատվի՞։
Ձեր արտահայտությունը վիրավորական էր։ Բազմապատիկ հալեպահայեր՝ բիզնեսներ և ներդրումներ են ունեցել տարբեր ոլորտներում… Ավելի ճիշտ չէ՞ր լինի սփյուռքի ամենամեծ համայնքի քաղաքի մասին, ավելի հարգանքով խոսել»:

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ