Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Դավիթ Տոնոյան. «Մոնթե Մելքոնյան» վարժարանն այդ տարածքում շարունակելու է գործել, մինչև չլինեն ավելի լավ պայմաններ

Դավիթ Տոնոյան. «Մոնթե Մելքոնյան» վարժարանն այդ տարածքում շարունակելու է գործել, մինչև չլինեն ավելի լավ պայմաններ
16.03.2019 | 21:45

«Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանն այդ տարածքում շարունակելու է գործել, մինչև չլինեն ավելի լավ պայմաններ` Tert.am-ի գրավոր հարցմանը, թե շարունակելո՞ւ է գործել «Մոնթե Մելքոնյան» վարժարանը, պատասխանել է ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մոնթե Մելքոնյանի վարժարանը որպես կառույց գործելու է, և իմ դիրքորոշումը հետևյալն է, որ մինչև վարժարանը չունենա ավելի լավ պայմաններ, իսկ լավ պայմանները հատկապես վերաբերում են ռազմակրթական գործընթացին, այդ վարժարանը այդ տարածքում շարունակելու է գործել»` գրել է նախարարը: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել էր, որ ՊԵԿ-ի համար Դիլիջանում կառուցված կենտրոնը նախատեսված է եղել որպես հյուրանոց և առողջարան, որը հատկացվել է վարժարանին, և տարածքն ամբողջությամբ չի օգտագործվում:


Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարությունն էլ հայտարարություն էր տարածել Նարեկ Բաբայանի ելույթի մասին, նշելով, որ Հայաստանի լավագույն ռազմամարզական վարժարանը մանկապարտեզի հետ համեմատելն առնվազն հեգնանք է:

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ