«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սլովակիայում նախագահական ընտրություններ են

Սլովակիայում նախագահական ընտրություններ են
16.03.2019 | 21:46

Սլովակիայի 4․45 մլն քաղաքացիներ մարտի 16-ին ընտրում են նոր նախագահ։ Տեղական ժամանակով 07:00-ին սկսված ընտրությունները կշարունակվեն մինչև 20:00-ն: Ընտրությունների արդյունքները կամփոփվեն մարտի 17-ին: Սլովակիայի նախագահական ընտրություններին մասնակցում է 13 թեկնածու, տեղական ԶԼՄ-ները ֆավորիտ են համարում երեքին՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարոշ Շևչովիչին, Գերագույն դատարանի նախկին ղեկավար Շտեֆան Գարաբինին և փաստաբան Զուզան Չապուտովային: Նրանք են զբաղեցրել առաջին երեք հորիզոնականներն անցկացված սոցհարցումների ժամանակ:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ