Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աշխարհի լավագույն խոհանոցը` իտալականը

Աշխարհի լավագույն խոհանոցը` իտալականը
16.03.2019 | 21:46

Իտալական խոհանոցը ամենատարածվածն է աշխարհում: Մակարոնեղենը և պիցցան համեղ է 84% հարցվածների համար: Ամենաշատն իրենց խոհանոցը հենց իտալացիներն են սիրում (99%), ամենաքիչ տպավորվածը չինացիներն են։ (59%):


Երկրորդ տեղում չինական խոհանոցն է (78%), երրորդ տեղում `ճապոնականը (71%): Չինական ճաշատեսակներն ամենաքիչ դուր են գալիս Սաուդյան Արաբիայի (54%) և Ինդոնեզիայի (57%) բնակիչներին: Ճապոնական կերակրատեսակները այնքան էլ չեն հավանում սաուդցիները (43%) և չինացիները (54%): Եզրահանգումները կատարվել են YouGov-ի ուսումնասիրության հիման վրա, որին մասնակցում էին 25 000 մարդ 24 երկրներից։ Ըստ հարցման արդյունքների՝ լավագույն տասնյակում են թաիլանդական, ֆրանսիական, իսպանական, ամերիկյան, մեքսիկական, հնդկական և թուրքական խոհանոցները: Ավելի քիչ համեղ են պերուական (32%), ֆինլանդական (32%) և Սաուդյան Արաբիայի խոհանոցները (36%):

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ