Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երուսաղեմի Հայոց պատրիարքը ներկա կլինի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը

Երուսաղեմի Հայոց պատրիարքը ներկա կլինի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը
16.03.2019 | 21:48

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ներկա կլինի Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը` հայտնում է «Ակոս» պարբերականը: Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությյունը տեղի կունենա մարտի 17-ին: Գումգափուի Ս. Աստվածածին Մայր եկեղեցում առավոտյան կայանալիք արարողությունից հետո Մութաֆյանին կհուղարկավորեն Շիշլիի հայկական գերեզմանատանը:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ