Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար
17.03.2019 | 20:45

Բաքուն միջազգային կազմակերպությունների աջակցությունն է խնդրում Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն հայրենիք վերադարձնելու համար:
Ադրբեջանի ռազմագերիների, փախստականների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովը հայտարարում է, թե նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, հաշվառված է Ղազախի հոգեբուժական շրջանային հիվանդանոցում և մոլորվելու հետևանքով է հայտնվել Նոյեմբերյանի շրջանում: ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ անցած գիշեր հյուսիսարևելյան սահմանագոտում հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է Ադրբեջանի քաղաքացի, 1986թ․ ծնված Էլվին Արիֆօղլու Հիբրագիմովը։ Նա վերջինս ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո տեղափոխվել է բուժհաստատություն, կյանքին վտանգ չի սպառնում։ Հայկական կողմը քրեական գործ է հարուցել` հանգամանքները պարզելու համար:

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ