Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եվրատեսիլ 2019»-ի հաղթողի ամենահավանական թեկնածուները

Եվրատեսիլ 2019»-ի հաղթողի ամենահավանական թեկնածուները
17.03.2019 | 20:49

Իսպանական El Periodico պարբերականը հրապարակել է Թել-Ավիվում կայանալիք «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի հաղթողի հավակնորդների անվանացանկը: Մրցույթին հաղթելու շանսեր ամենաշատն ունի հոլանդացի երգիչ Դունկան Լոուրենսը` «Arcade» երգով: Հաղթողի երկրորդ ամենահավանական թեկնածուն շվեդ երգիչ Ջոն Լուդվիկն է` «Too late for love» երգով: Երրորդը Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևն է` «Scream» երգով: Հաղթողի հավակնորդներից են շվեյցարացի երգիչ Լուկա Հեննին, Իսպանիան ներկայացնող Միկի Նունիեսը, կիպրացի Էլենի Ֆուրեյրան, իտալացի Մահմուդը:

Դիտվել է՝ 406

Մեկնաբանություններ