Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հուղարկավորվեց Ստամբուլի հայկական Շիշլի գերեզմանատանը

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հուղարկավորվեց Ստամբուլի հայկական Շիշլի գերեզմանատանը
17.03.2019 | 20:52

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հուղարկավորվեց Ստամբուլի հայկական Շիշլի գերեզմանատանը։ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորեցին մարտի 17-ին, Գումգափուի Ս. Աստվածածին Մայր եկեղեցուց, որտեղ տեղի ունեցավ արարողություն։ Հուղարկավորությանը ներկա էր Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։ Նախատեսված էր, որ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ներկա կլինի Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ