Yerevan Perspectives International Music Festival
 

Թուրքիան սադրում է ԱՄՆ-ի զայրույթը

Թուրքիան սադրում է ԱՄՆ-ի զայրույթը
18.03.2019 | 10:37

Թուրքիան շարունակում է աշխատել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի հակասական գործարքի վրա` Վաշինգտոնի պատասխան հարվածը սադրելու ռիսկի տակ, որ փորձում է կասեցնել գործարքը` ելնելով անվտանգության նկատառումներից` գրում է Financial Times-ը: ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները նորից հայտարարեցին` Թուրքիան պատրաստվում է գնել ռուսական S-400-ները, որ Վաշինգտոնի պնդումով` սպառնալիքի տակ է դնելու ՆԱՏՕ-ի դաշնակիցների անվտանգությունը: Փորձելով կանխել ՆԱՏՕ-ի տարածքում S-400 համակարգերի օգտագործումը` ԱՄՆ-ը առաջարկեց Թուրքիային պաշտպանական մրցակից համակարգերը` Patriot-ները: Վաշինգտոնը սպառնաց պատժամիջոցներ սահմանել, կասեցնել F-35 կործանիչների մատակարարումը: ԱՄՆ-ը հայտարարեց, որ դիտարկում է «ծախսերի նվազեցումը» Թուրքիային F-35-ի մատակարարումներից դուրս բերելու համար, որովհետև F-35-ի տեխնոլոգիաները և ռուսական S-400-ները չի կարելի համադրել առանց F-35-ի համար սպառնալիքի: «Բոլոր այս առևտրական հարցերում տեսնում ենք` ինչպես է հայտնվում Ռուսաստանն ու առաջարկում շահավետ գործարքներ ոչ միայն Թուրքիային, այլև այլ տեղերում»` ասել է բարձրաստիճան ԱՄՆ պաշտոնյան, հավելելով, որ «ԱՄՆ-ը կաշվից դուրս է գալիս, որ Թուրքիային առաջարկի ռուսական տեխնիկայի այլընտրանքը գնել»: ԱՄՆ-ի հատուկ մտահոգությունն է հարուցում, որ Ռուսաստանը ուղարկելու է կամ զինվորականների, կամ ռազմական մասնագետների` օգնելու S-400 համակարգերը գործարկել: Ռուս բարձրաստիճան պաշտոնյան, որ ծանոթ է Մոսկվայի ու Անկարայի համաձայնագրի մանրամասներին, հաստատել է, որ Ռուսաստանը մտադիր է իր աշխատակիցներին ուղարկել Թուրքիա: «Չի կարելի հենց այնպես ուղարկել S-400-ի մասերը: Որոշ իմաստով` մետաղի կտորները նվազ թանկարժեք են ծրագրային ապահովումից, որ ստիպում է աշխատել և ուսուցումից, որ անհրաժեշտ է օգտագործման համար»` ասել է ռուս պաշտոնյան: Նա չի մեկնաբանել` աշխատակիցները զինվորականնե՞ր են լինելու, թե՞ պաշտպանական ընկերությունների պայմանագրային աշխատակիցներ: ԱՄՆ-ը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները ևս տագնապում են և իրավիճակը վերածվում է բոլոր դաշնակիցներին վերաբերող բազմակողմանի պրոբլեմի:
Financial Times


Հ.Գ. Անկարան տևական ժամանակ «խաղացնում էր» ՌԴ-ին ու ԱՄՆ-ին` փորձելով նախ գին գցել, հետո ստանալ ոչ միայն զենքը, այլև զենքի արտադրման տեխնոլոգիաները` սկսելու սեփական արտադրություն: ԱՄՆ-ը այդ պայմանը մերժում է: ՌԴ-ն, ըստ ռուսական ու թուրքական մամուլում հրապարակված տեղեկությունների, համաձայնություն տվել է: Բնականաբար` ԱՄՆ լավագույն տեխնիկան մղվում է հետին պլան` զենքի շուկա մտնելու հեռանկարի առաջ: Իրականում հենց դա էլ փորձում է ԱՄՆ կանխել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1063

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao