Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ջոն Բոլտոն. Վաշինգտոնը չի բացառում միջուկային զենքի վերահսկման շուրջ Ռուսաստանի հետ նոր բանակցությունները

Ջոն Բոլտոն. Վաշինգտոնը չի բացառում միջուկային զենքի վերահսկման շուրջ Ռուսաստանի հետ նոր բանակցությունները
18.03.2019 | 12:32

Վաշինգտոնը չի բացառում միջուկային զենքի վերահսկման շուրջ Ռուսաստանի հետ նոր բանակցությունները` The Hill-ին ասել է անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլտոնը։ Նա առաջարկում է բանակցություններին հրավիրել նաև Չինաստանին։

«Չինաստանն իր միջուկային ներուժն է ուժեղացնում։ Սա է նաև պատճառներից մեկը, թե ինչու ենք մենք ուզում նոր բանակցություններ սկսել՝ միջուկային սպառազինության վերահսկողության շուրջ Ռուսաստանի հետ՝ ներգրավվելով այդ բանակցություններում Չինաստանին», - The Hill-ին ասել է Բոլտոնը։ Կրեմլում պնդում են, որ բանակցությունների առաջարկ չեն ստացել:

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ