Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մենք ի՞նչ ենք ուզում` ուզում ենք պոմիդորով ձվածե՞ղ, թե՞ պոմիդորի սոուսի մեջ մի քիչ ձու

Մենք ի՞նչ ենք ուզում` ուզում ենք պոմիդորով ձվածե՞ղ, թե՞ պոմիդորի սոուսի մեջ մի քիչ ձու
18.03.2019 | 12:33

«Մեր նպատակը զբոսայգիները վերստին զբոսայգի դարձնելն է», - երեկ «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։


Նրա խոսքով՝ այս փուլում ընտրվել է Ազատության հրապարակից դեպի աղեղնաձև հատված տարածքը։ Նավերահաստատեց՝ գործընթացը լինելու է շարունակական։
«Միակ չափանիշը, որը ընտրվել է այս փուլում՝ սրճարանների ապամոնտաժումը, կամ կանաչ տարածքի վերականգնման գործընթացը, Ազատության հրապարակից մինչև հաջորդ արահետը՝ աղեղնաձև տարածքը վերադարձնելն է։ Ինչպես վերջերս էլ քաղաքապետը հայտարարեց, այս գործընթացը շարունակական է լինելու՝ և՛ Ազատության հրապարակի Կարապի լճի հարակից տարածքում, և՛ ընդհանրապես քաղաքում։ Այստեղ բանալի բառը՝ զբոսայգիները վերստին զբոսայգի դարձնելն է, իսկապես զբոսայգի դարձնելն է։ Զբոսայգու տարածքում սրճարանային բիզնեսը, սրճարանային գործունեությունը չեմ կարող ասել, թե պետք է բացառվի, իհարկե այնտեղ ինչ-ինչ բաներ պետք է լինեն, սակայն կազմակերպման ձևը, որակը, այլ չափանիշներ պետք է հաշվի առնվեն, բայց այստեղ կարևորն այն է, թե մենք ի՞նչ ենք ուզում, ուզում ենք պոմիդորով ձվածեղ, թե պոմիդորի սոուսի մեջ մի քիչ ձու։ Կոնկրետ այս տարածքը, որի մասին մենք խոսում ենք, արդեն դադարել էր զբոսայգի լինելուց, այնտեղ կային սրճարանների զանգված՝ բետոնի զանգված, մետաղյա կոնստրուկցիաների, որտեղ մի քիչ թփեր կային», - ասաց քաղաքապետարանի խոսնակը։


Հարցին, թե ե՞րբ կարող են քաղաքացիները գնալ և զբոսնել Օպերայի այգում, Կարապետյանը պատասխանեց. - «Կարելի է ասել՝ զուգահեռ այս ապամոնտաժման գործընթացին, կսկսվեն կանաչապատման աշխատանքները։ Այնտեղ այս տարի լինելու է ուղղակի կանաչ հատված, այսինքն՝ ուղղակի կանաչապատվելու է՝ սիզամարգեր, թփեր, ծառեր, և արդեն այս տարվա ընթացքում գործընթացը կլինի և մենք մյուս տարի կունենանք Ազատության հրապարակում ընդհանրապես, Օպերայի շենքի մոտ և Ազատության հրապարակի այգու եզրագծի մոտ ինչ-որ նոր լուծումների վերաբերյալ մրցույթ՝ ճարտարապետական, քաղաքապետը կհրավիրի բաց մրցույթ, որտեղ կարող են մասնակցել ճարտարապետներ տարբեր երկրներից և այդ հատվածում ճարտարապետական, գեղարվեստական նոր լուծումներ կլինեն։ Նախատեսվում է թարմացնել Օպերայի շենքի գիշերային գեղարվեստական լուսավորությունը, նախատեսվում է նաև Օպերայի տանիքի վրայից մաքրել ալեհավաքները»։

Դիտվել է՝ 284

Մեկնաբանություններ