Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ցուրտ է լինելու

Ցուրտ է լինելու
18.03.2019 | 12:35

Այսօր՝ ժամը 08:40-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների, Արագածոտնի մարզի Թթուջուր, Եղիպատրուշ, Չքնաղ, Քուչակ, Ձորագլուխ, Վարդենիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:


Սոթք-Քարվաճառ և Արագած-Թալին ավտոճանապարհներին մերկասառույց է:
Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» տարածքում ձյուն է գալիս: Տիգրանաշենի ոլորաններում բուք է, Սյունիքի մարզի «Մեղրու սար» տարածքում՝ մառախուղ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Մարտի 18-ին շրջանների զգալի մասում, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 20-ից 22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 20-ից 21-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևանում մարտի 18-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: Մարտի 19-ից 22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է՝ 312

Մեկնաբանություններ