Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ
18.03.2019 | 12:35

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ծննդյան տոնի առթիվ: «Ձեր պաշտոնական այցը Հայաստան և դրա շրջանակներում մեր հանդիպումները բավականին արդյունավետ էին և մեկ անգամ ևս հնարավորություն ընձեռեցին ընդգծել հայ և վրացի ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերություններն ու անդրադառնալ մեր երկրների համագործակցության հեռանկարներին», - նշել է նախագահ Սարգսյանը:

Նա համոզված է, որ Հայաստանի և Վրաստանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցությունը հետագայում ավելի կխորանա: Արմեն Սարգսյանը Սալոմե Զուրաբիշվիլիին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ:

Դիտվել է՝ 248

Մեկնաբանություններ