Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ահաբեկչություն Ուտրեխտում

Ահաբեկչություն Ուտրեխտում
18.03.2019 | 23:49

Նիդեռլանդներում իշխանությունները որոնում են 37-ամյա թուրք տղամարդու՝ այսօր Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով 3 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել: Զինված միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ քաղաքի ծայրամասում գտնվող տրամվայի կանգառներից մեկում: Զինված տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ և դիմել փախուստի: Իրավապահները խիստ հավանական են համարում ահաբեկչության վարկածը։


Նիդեռլանդների Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Փիթեր-Յափ Ալբերսբերգը հայտարարել է՝ տրամվայի կանգառում կատարված հարձակումը միակը չի եղել օրվա ընթացքում:
Նիդերլանդների ոստիկանությանը հաջողվել է պարզել Ուտրեխտի կենտրոնում կեսօրին տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի ինքնությունը` ծագումով թուրք, 37-ամյա Գյոքման Թանիսն է հրազենից կրակ էր արձակել տրամվայի ուղևորների ուղղությամբ: Նրան որոնում են:

Դիտվել է՝ 171

Մեկնաբանություններ