«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վերաքննիչը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը

Վերաքննիչը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը
18.03.2019 | 23:51

Վերաքննիչ դատարանը մերժել է «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի բողոքը։Քոչարյանի փաստաբանները դիմել էին իրավապահներին, որ Քոչարյանին ճանաչեն տուժող՝ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման քրեական գործի շրջանակում, բայց մերժում էին ստացել։ Փաստաբանները դիմել էին Ընդհանուր իրավասության դատարան, որը ևս մերժել էր բողոքը, փաստաբաններն էլ դիմել էին վերաքննիչ դատարան։

Դիտվել է՝ 307

Մեկնաբանություններ