Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արարատ Միրզոյան. Բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը Հայաստանին տարբեր ոլորտներում

Արարատ Միրզոյան. Բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը Հայաստանին տարբեր ոլորտներում
18.03.2019 | 23:52

«1989 թվականի նոյեմբերի 9-ին Արևելյան Գերմանիայում միասնության գաղափարի շուրջ միավորված Գերմանիայի ժողովրդին հաջողվեց փլուզել այն, ինչը հանգեցրեց Գերմանիայի վերամիավորմանը 1990-ի հոկտեմբերի 3-ին և նոր էջ բացեց համաշխարհային պատմության մեջ: Աշխարհն ուրախ է կրկին միասնական և դինամիկ Գերմանիա տեսնելու»` ասել է պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Աժ նախագահ Արարատ Միրզոյանը Բեռլինի խորհրդարանում։ Նա նշել է՝ «Բեռլինյան պատի» թանգարանի մի նկարում պատին հենված կին է պատկերված և նշված են նրա խոսքերը. «Այն ճնշումը, որ ես 1987-ին ձեռքիս ափով գործադրեցի պատի վրա՝ իր արդյունքը տվեց 2 տարի անց»:

«ՀՀ քաղաքացիների՝ տարիներ շարունակ ծավալած պայքարը՝ հանուն մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության, հանգեցրին 2018-ի ապրիլ-մայիսին թավշյա, ոչ բռնի հեղափոխության, որն ընթացավ ամբողջապես սահմանադրական ճանապարհով: Այժմ մենք պետք է ամրապնդենք զարգացման ժողովրդավարական մոդելը և զարգացնենք արդյունավետությունը: Այս առումով կարևոր ենք համարում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը», - ասել է Աժ նախագահը՝ նշելով, որ վճռական են եվրոպացի գործընկերների հետ ընդլայնել և խորացնել ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը: «Մենք բարձր ենք գնահատում նաև Գերմանիայի հավասարակշռված քաղաքականությունը Հարավային Կովկասում և աջակցությունը Հայաստանին տարբեր ոլորտներում: Մեր երկու երկրների բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ընդլայնվող փոխգործակցությունը, տնտեսական ու մշակութային կապերի ակտիվացումը համագործակցության հետագա խորացման խոսուն վկայությունն են», - ասել է ԱԺ նախագահը: Ըստ նրա` հայ-գերմանական հարաբերությունների խորացման համատեքստում առանձնահատուկ դեր կարող են ստանձնել երկու երկրների մայրաքաղաքները: «Հուսով եմ, որ Բեռլինը և մեր 2800-ամյա մայրաքաղաք Երևանը կկարողանան համատեղ համագործակցության ծրագրեր մշակել՝ միմյանցից սովորելու և փորձի փոխանակման համար: Երևանի նորընտիր իշխանությունների համար, վստահաբար, օգտակար կլինի Բեռլինի փորձը քաղաքային կառավարման և քաղաքային տնտեսության կայուն զարգացման համատեքստում, - ասել է Միրզոյանը:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ