«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները հեռախոսել են

ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները հեռախոսել են
18.03.2019 | 23:53

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը այսօր հեռախոսով Մոսկվայի և Երևանի համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել: «Նախարարները քննարկել են հայ-ռուսական համագործակցության հրատապ թեմաները: Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ», - նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի` նրանք քննարկել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Դիտվել է՝ 305

Մեկնաբանություններ