Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
18.03.2019 | 23:54

Մարտի 18-ին ՊՆնախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին և ԿԽՄԿ պաշտպանության գործառույթների համակարգող Զուրաբ Բուրդուլիին, որ ավարտում է առաքելությունը: Բարձր գնահատելով նրա ծավալուն աշխատանքը` Դավիթ Տոնոյանը հաջողություն է մաղթել Զուրաբ Բուդուլիին հետագա գործունեության ընթացքում: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու անելիքները:
Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրներ:
Կողմերն անդրադարձել են նաև 2018-ի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած և փետրվարի 27-ին Ադրբեջանի դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին՝ կարևորելով Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը նրա կանոնավոր տեսակցությունների և ընտանիքի հետ նամակագրության ապահովման նպատակով:

Դիտվել է՝ 275

Մեկնաբանություններ