Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մարդու իրավունքների մասին Պոմպեոյի հայտարարությունները Չինաստանն իրավաչափ չի համարել

Մարդու իրավունքների մասին Պոմպեոյի հայտարարությունները Չինաստանն իրավաչափ չի համարել
18.03.2019 | 23:56

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել է, որ ՉԺՀ ղեկավարությունն անիրավաչափ է համարել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի արտահայտությունները Չինաստանում մարդու իրավունքների խախտումների մասին:

«Մենք վճռականորեն դեմ ենք, որ ԱՄՆ ներկայացուցիչները հանդես գան անիրավաչափ մեղադրանքներով,- նշել է նա ճեպազրույցում։- Չինաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հարցում ձայնի իրավունքը պատկանում է չինացի ժողովրդին։ Միջազգային հանրության անդամների մեծ մասը նույնպես տեղյակ է իրավիճակին»։ Նրա խոսքով՝ անցած շաբաթ ՉԺՀ ԱԳՆ փոխնախարար Լե Յույչենը զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ում՝ նվիրված Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը։ «Նիստի մասնակիցները դրական գնահատական են տվել այն հաջողություններին, որոնց հասել է մեր երկիրն այս ուղղությամբ, նրանք հավանություն են տվել Պեկինի որդեգրած բաց եւ վստահ դիրքորոշմանը»,- հավելել է Գեն Շուանը։


Մայքլ Պոմպեոն աշխարհում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին հերթական զեկույցին նվիրված ճեպազրույցում ասել էր, որ «Չինաստանը հավասարը չունի, երբ խոսքը վերաբերում է դրանց խախտումներին»:

Դիտվել է՝ 291

Մեկնաբանություններ