Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իբրահիմ Քալըն. Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը մեծ ներդրում է ունեցել թուրքերին և հայերին մերձեցնելու հարցում

Իբրահիմ Քալըն. Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը մեծ ներդրում է ունեցել թուրքերին և հայերին մերձեցնելու հարցում
18.03.2019 | 23:58

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, ներկա գտնվելով Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հուղարկավորությանը, լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ պատրիարք Մութաֆյանը կարևոր ներդրում է ունեցել հայ և թուրք ժողովուրդներին «մերձեցնելու» հարցում։ Ստամբուլի «ՀայԹերթ»-ը գրում է,որ Քալընը իր ցավակցությունն է հայտնել պոլսահայ համայնքին և նշել, որ իրենք կիսում են հայ ժողովրդի ցավը։ «Նա կարևոր ներդրում է ունեցել թուրքերին և հայերին էլ ավելի մերձեցնելու գործում», - շեշտել է Էրդողանի խոսնակը՝ հավելելով, որ Մութաֆյանը նաև ջանքեր էր գործադրում, որ երկու ժողովուրդներն ավելի լավ հասկանան միմյանց։

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ