Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Փաշինյանի առաջարկը չի բխում Ռուսաստանի ու Ղազախստանի շահերից

Փաշինյանի առաջարկը չի բխում Ռուսաստանի ու Ղազախստանի շահերից
18.03.2019 | 23:59

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, թե ԵԱՏՄ-ում էներգակիրների գները պետք է լինեն իրար մոտ կամ հավասար, ողջունելի է` Tert.am-ի հետ զրույցում ասաց Քարնեգիի մոսկովյան կենտրոնի գիտխորհրդի անդամ, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն: Նա գտնում է, որ առաջարկը դժվար թե Ռուսաստանի ու Ղազախստանի կողմից դիտարկվի շահեկան: «Դա շատ բարդ հարց է, որովհետև գոյություն ունեն տարբեր մոտեցումներ: Խոսքս հատկապես Ռուսաստանի ու Ղազախստանի մասին է: Եթե էներգակիրները լինեն նույն գնի, դա կունենա իր դրական արդյունքը, օգուտները, բայց ԵԱՏՄ-ում ամեն երկիր առաջնորդվում է իր ազգային շահով»,- նշեց նա: Հարցին` ԵԱՏՄ-ն տնտեսապես կարո՞ղ է զարգանալ, երբ ամեն երկրում գազը տարբեր գին ունի, ըստ այդմ՝ ապրանքներն էլ թանկ են կամ էժան, Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ կազմակերպությունը բազում խնդիրներ ունի, որոնց մի մասը լուծելի է, մի մասը՝ ոչ: Դրանցից մեկը, նրա խոսքով, էներգակիրների գնի հարցն է: «ԵԱՏՄ երկու ամենազարգացած երկրները՝ Ռուսաստանն ու Ղազախստանը, օգուտներ չեն ունենա, նրանց ուժը կառուցված է էներգակիրների հիմքում: Զիջել այս հարցում հեշտ չէ: Չեմ կարծում, թե Ռուսաստանն ու Ղազախստանը հետաքրքրված են էներգակիրների մեկ գին ունենալու հարցում»,- նշեց նա:

Խոսելով ԵԱՏՄ խնդիրներից՝ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ դժվար է երկկողմանի հարաբերությունները համատեղել ԵԱՏՄ անդամակցության հետ: «ԵԱՏՄ անդամ են տարբեր պետություններ, շատ տարբեր, ոչ հավասար երկրներ: Բոլորը այս կամ այն հարցով կախված են Ռուսաստանից: Դրանից չես փախչի, Ռուսաստանը մեծ երկիր է»,- հավելեց քաղաքագետը: Ըստ նրա՝ ԵԱՏՄ ապագան կախված է նրանից, թե ովքեր կլինեն անդամ-պետությունների հաջորդ ղեկավարները, կլինի՞ միասնական օրակարգ, ի՞նչ ազգային շահեր կունենան անդամները, համահունչ կլինե՞ն մյուս երկրների շահերին, թե՞ կհակասեն իրար»:

Դիտվել է՝ 340

Մեկնաբանություններ