Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱՄՆ-ը Սլովակիայում ռազմաբազա ստեղծելու մտադրություն չունի

ԱՄՆ-ը Սլովակիայում ռազմաբազա ստեղծելու մտադրություն չունի
19.03.2019 | 00:00

ԱՄՆ-ը Սլովակիայում ռազմական բազա ստեղծելու կամ երկրում իր զորքերը տեղակայելու որևէ մտադրություն չունի` Facebook-ում տեսաուղերձով հայտարարել է Բրատիսլավայում ԱՄՆ դեսպան Ադամ Ստեռլինգը։ Խոսելով երկու երկրների պաշտպանական համագործակցության պայմանագրի մասին՝ դեսպանը նշել է, որ այն ԱՄՆ-ի և Սլովակիայի միջև ռազմական ոլորտում ընդլայնված համագործակցության իրավական հիմք կծառայի և թույլ կտա ԱՄՆ-ին միջոցներ ներդնել Սլովակիայի պաշտպանական ենթակառուցվածքներում։ Ստեռլինգը հավելել է, որ ԱՄՆ-ն նմանատիպ պայմանագիր ունի շատ երկրների հետ՝ ներառյալ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծամասնությունը։

Դիտվել է՝ 243

Մեկնաբանություններ