Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին
19.03.2019 | 00:01

Մեզ համար կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը` «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչքանով է ընդունելի Արցախի հիմնախնդրի լուծման վերաբերյալ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությունը, որ Արցախը պետք է դրվի ՌԴ մանդատի ներքո:


«Ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչ է նշանակում ինչ-որ մի պետության մանդատի տակ դնել: Կարծում եմ՝ նմանատիպ խոսակցությունները կարող են տանել նրան, որ մարդիկ ուղղակի կհուսալքվեն: Այսինքն մենք չենք կարող ուրիշ պետությանը խնդրել, որ այդ հարցով զբաղվի: Դա աբսուրդ է: ԼՀԿ-ն պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, և մենք գտնում ենք, որ Արցախի կողմի վերադարձը բանակցության սեղանի շուրջ շատ կարևոր պայման է, հետևաբար պետք է պայքարել դրա համար: Կարծում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը նաև հանրաքվեով Արցախում արդեն ամրագրված է, հետևաբար դրանից հետո խոսել Արցախը որևէ պետության մանդատի տակ դնելու հարցի շուրջ, մեզ համար կտրականապես անընդունելի է»` ասել է Էդմոն Մարուքյանը:

Դիտվել է՝ 318

Մեկնաբանություններ