Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Նախագահին առաջարկել էինք, որ Ստեփանակերտ գա Պաշտպանության նախարարի հետ՝ ուղղաթիռով

Նիկոլ Փաշինյան. Նախագահին առաջարկել էինք, որ Ստեփանակերտ գա Պաշտպանության նախարարի հետ՝ ուղղաթիռով
19.03.2019 | 21:31

Նախագահ Արմեն Սարգսյանին ընդունում եմ որպես Հանրապետության նախագահ, ով ունի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները, և մենք փոխադարձ հարգանքով ենք վերաբերվում այդ լիազորություններին` ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով իր և նախագահ Արմեն Սարգսյանի հարաբերություններին։


«Մենք այդ թեմաներով մի քանի անգամ քննարկումներ ենք ունեցել և շատ հստակ արձանագրել ենք, թե ինչպիսին է այսօր իրավիճակն ու ինչպիսին են սահմանադրական կարգավորումները», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով նախագահի բացակայությանը Ստեփանակերտում Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին` վարչապետը ասաց. «Ես Անվտանգության խորհրդի նիստի նախորդ առավոտյան եմ գնացել Ստեփանակերտ։ Մենք այդ ողջ օրվա ընթացքում տարբեր ֆորմատներով քննարկումներ ենք ունեցել, որովհետև մեզ անհրաժեշտ էր ճշգրիտ գործողություն անել։ Թե ի՞նչ մենք պետք է անեինք, ի՞նչ շրջանակում, ի՞նչ ֆորմատով՝ որոշվել է միայն նախորդ օրը` ուշ երեկոյան։ Այն ժամանակ, երբ հստակ որոշվել է, թե ինչ պետք է տեղի ունենա, ես ինքս վերցրել եմ հեռախոսն ու զանգել եմ Արմեն Սարգսյանին, և ցավոք, չի հաջողվել կապ հաստատել, չգիտեմ՝ ինչ պատճառով։ Դրանից հետո ես Անվտանգության խորհրդի քարտուղարին եմ հանձնարարել, որ Հանրապետության նախագահի հետ կապվի ու հրավիրի նիստի։ Այդտեղ մի հատ ուրիշ սկանդալ էլ կա՝ ուղղաթիռային, քանի որ ՊՆ նախարարը հանդիպում ուներ, նա հաջորդ օրն առավոտյան ուղղաթիռով պետք է գար, ես նաև ասել եմ Անվտանգության խորհրդի քարտուղարին, որ նախագահին փոխանցեն՝ առավոտյան ուղղաթիռով Պաշտպանության նախարարի հետ խնդրում ենք, որ ինքը գա, ներկա լինի», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրանից հետո առիթ չի ունեցել նախագահից ճշտելու, թե ամեն դեպքում ի՞նչ է կատարվել ու ինչու՞ նա չի եկել Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու:

Դիտվել է՝ 358

Մեկնաբանություններ