Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը երբեք ավելի կայուն չի եղել, քան այսօր

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը երբեք ավելի կայուն չի եղել, քան այսօր
19.03.2019 | 21:33

Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա` այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առաջիկա հինգ տարիներում կտեսնենք՝ դժգոհության ալիք կա՞, թե՞ չկա», - ասաց նա: Նա ընդգծեց՝ 24 տարի Հայաստանը ընտրություններից հետո «ստանում էր թուք ու մուր»: «Եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, ես համոզված եմ, որ «Իմ քայլը« դաշինքն ավելի մեծ տոկոս կստանա», - ասաց նա և ընդգծեց՝ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը երբեք ավելի կայուն չի եղել, քան այսօր:

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ