ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը բանակցային սեղան բերելու մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը բանակցային սեղան բերելու մասին
19.03.2019 | 21:35

Այն, ինչ հրապարակային ասվում է, նորություն չէ ոչ Մինսկի խմբի համանախագների, ոչ էլ ադրբեջանցի գործընկերների համար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքա՞ն է Հայաստանը պատրաստ սպասել մինչև Ադրբեջանը դրական արձագանքի Ացախը բանակցային սեղան բերելու մասին հայտարարություններին:


Փաշինյանը նկատեց, որ սպասելու կարիք չկա և դիվանագիտության մեջ պետք է հետևողական աշխատել: «Սա մեր կողմից ոչ քմահաճույք է, ոչ՝ նախապայման: Մենք այս թեմայով քննարկումները շարունակելու ենք մեր գործընկերների հետ և փորձելու ենք այս քննարկումները շարունակել փաստարկների դաշտում: Բանակցությունները բանակցություններ են նրանով, որ մենք իրար լսում ենք: Հայաստանը, համենայնդեպս, ցուցաբերել է այդ ընդունակությունը լսել դիմացինին ու փորձել հասկանալ և մենք նույնն ակնկալում եք նաև իրենցից: Այնտեղ, որտեղ մեր գործընկերները համարում են, որ մեր դիրքորոշումը կարող է գնահատվել չափից դուրս կարծր, մենք կարող ենք այդ դիրքորոշումը մեղմացնել, բայց նույն ակնկալիքը պետք է ունենան նաև մեր գործընկերներից, այլապես խոսակցություն տեղի չի ունենա», - ասաց նա: Փաշինյանն ընդգծեց, որ ինքը Արցախի մասնակցության հարցը բարձրացրել է դեռևս 2018-ի մայիսից ու հիմա շարունակում է պնդել այդ թեզը: «Այս հայտարարությունների շարքը մարտահրավեր չէ, երկխոսությունների հրավեր է», - ասաց նա՝ հավելելով, որ չի պատկերացնում այնպիսի իրավիճակի ստեղծում, երբ կողմերից մեկը հայտարարի, որ հրաժարվում է երկխոսությունից:
Փաշինյանը շեշտեց, որ միայն երկխոսությունների շնորհիվ հնարավոր կլինի հասնել կառուցողական լուծումների:

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ