ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Իրան այցից առաջ և հետո

Իրան այցից առաջ և հետո
19.03.2019 | 21:37

Մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Իրան այցի ժամանակ անդրադարձ եղա՞վ իրանական գազ Հայաստան ներմուծելու և տարանցելու հարցին, ասաց. «Խոսքը նոր գազատարի մասին չէ. Իրան այցից առաջ ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահի, Վրաստանի վարչապետի և Թուրքմենստանի նախագահի հետ, նրանց տեղեկացրել եմ, թե ինչ հարցերի շրջանակ եմ պատրաստվում քննարկել Իրանում, կարևոր է եղել նրանց մոտեցումն այս հարցում»։ Քննարկումների արդյունքում որոշվել է, որ Իրանում կարևոր կետերից մեկը պետք է լինի քննարկումները այդ հարցով։

«Այդ քննարկումները կշարունակվեն, քանի դեռ եզրահանգման չենք եկել, մեր ընդհանուր տրամադրվածությունը պետք է լինի հետևյալը, որ հնարավոր բոլոր ուղղություններով պետք է շարունակենք մեր համագործակցությունը բոլոր ուղղություններով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ