Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մինչև շաբաթավերջ Երևանում տեղումներ չեն սպասվում

Մինչև շաբաթավերջ Երևանում տեղումներ չեն սպասվում
20.03.2019 | 14:08

Այսօր Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 21-24-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 20-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում մարտի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ժամը 9-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի, Վայոց ձորի կողմից՝ կցորդիչով բեռնատարների համար՝ դժվարանցանելի, մյուսների համար՝ բաց: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Գորիս-Կապան ավտոճանապարհին մերկասառույց է և մառախուղ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 224

Մեկնաբանություններ