Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բելառուսի նախագահը կայցելի Թուրքիա

Բելառուսի նախագահը կայցելի Թուրքիա
20.03.2019 | 14:10

Մեկ ամսից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով կմեկնի Անկարա: Մինսկում Թուրքիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Մեր հանդիպման պատճառը ոչ միայն այն խոր հարգանքն է, որ ես տածում եմ ձեր երկրի հանդեպ: Հարցը նաև գործնական հարթությունում է հարկավոր դիտարկել: Ապրիլի կեսերին ես պաշտոնական այցով մեկնում եմ Թուրքիա, որտեղ հանդիպելու եմ ձեր երկրի նախագահի հետ»:

Լուկաշենկոն ընդգծել է. որ բանակցությունների օրակարգը վերջնական տեսքի է բերվելու թուրք-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի՝ նիստի ժամանակ: Լուկաշենկոյի խոսքով` երկկողմ հարաբերություններում որոշակի խնդիրներ կան. «Այդ իսկ պատճառով, եկեք քննարկենք մեր հարցերը առկա խնդիրների տեսանկյունից: Դրական երևույթները տեսանելի են, դրանց մասին խոսելը հաճելի է: Բայց չէ՞ որ կան նաև խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Ես ցանկանում եմ, որ մենք անկեղծորեն քննարկենք խնդրահարույց հարցերը»: Բելառուսում Թուրքիայի դեսպան Քեզբան Նիլվանա Դարաման պնդում է, որ Բելառուսի և Թուրքիայի միջև էական խնդիր չկա: Տնտեսական կապերը տարեցտարի ավելի են խորանում: 2018-ին երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը Թուրքիայի և Բելառուսի միջև 984 միլիոն դոլար է կազմել, ուղղակի թուրքական ներդրումների ընդհանուր ծավալը Բելառուսում`40 միլիոն: Ակտիվորեն են զարգանում Մինսկի և Անկարայի հարաբերությունները ռազմատեխնիկական բնագավառում: 2015-ից գործում է Ռազմարդյունաբերական համագործակցության թուրք-բելառուսական խորհուրդը: 2018-ի հուլիսին Թուրքիան հանրությանը ներկայացրեց սեփական արտադրության օպերատիվ-մարտավարական «Խան» հրթիռային համակարգերը, որոնց ստեղծմանը մասնակցել էր բելառուսական կողմը: Մինսկը հայտարարում էր, որ զարգացնելու է հրթիռների արտադրության սեփական ծրագիրը` հաշվի առնելով թուրքական փորձը:

Դիտվել է՝ 297

Մեկնաբանություններ