Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ոչ թե ցնցումների դեմն են առնում, այլ հետաձգում են

Ոչ թե ցնցումների դեմն են առնում, այլ հետաձգում են
20.03.2019 | 14:15

«Ժամանակը» գրում է. «Չնայած կառավարությունը հաստատել է «Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, սակայն այն չի քննարկվի նաև ԱԺ առաջիկա քառօրյայում:
Իշխանությունը մտավախություն ունի, որ դրա ընդունմանը հետևող կրճատումները և գործազրկության նոր ալիքը կարող են ցնցումների պատճառ դառնալ, և դրա դեմն առնելու այլ ձև չգիտի, քան այդ փոփոխությունները հետաձգելը»:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ