Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ամբողջ Հայաստանին պետք է դատեն

Ամբողջ Հայաստանին պետք է դատեն
20.03.2019 | 14:16

«Ժողովուրդը» գրում է. «Ապարանի տարածաշրջանի որոշ համայնքներում վերջին շրջանում շատ գյուղապետերի կողմից չարաշահումների դեպքեր են բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարծիք հայտնեց, թե իրավապահ մարմինները չպետք է ընկնեն գյուղապետերի հետևից: «Չգրված, բայց պարտադրված կարգեր են եղել նախորդ իշխանությունների օրոք: Նախորդ իշխանությունը կոռուպցիոն սխեմայով է ղեկավարել երկիրը: Այսինքն` պարտադրել են, որ գյուղապետը խախտումներ անի: Մոզամբիկից էր, որտեղից էր, մասնագետ էին բերել, որ ցորեն աճեցնի, կովի կրծքերն էին լվալ սովորեցնում, բոլոր ճանապարհաշինարարությունները, գազաֆիկացման աշխատանքները, բոլոր դպրոցների վերանորոգումները, մանկապարտեզների կառուցումները, վարկային ծրագրերը, խորհրդատվական ծախսեր կային 24 տոկոս: Սա է իրենց ման գալու տեղը, ոչ թե էկել ընկել են գյուղապետերի հետևից», - ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով,- «Թող ձեռք քաշեն գյուղապետերից: Եթե էսպես լինի, ամբողջ Հայաստանին պետք է դատեն»:

Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ