Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ղազախստանի նախագահն առաջարկել է Աստանան անվանափոխել

Ղազախստանի նախագահն առաջարկել է Աստանան անվանափոխել
20.03.2019 | 14:18

Ղազախստանի նախագահի Կասիմ Ժոմարտ Տոկաևն առաջարկել է մայրաքաղաք Աստանան անվանակոչել ի պատիվ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: «Հարկավոր է մեր մեծ ժամանակակցի՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի անունն անմահացնել` մեր մայրաքաղաքը պետք է կրի մեր նախագահի անունն ու կոչվի Նուրսուլթան: Կցանկանայի հավելել, որ այս առաջարկն արդեն արվել էր Ղազախստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի կապակցությամբ օրենսդիրների կողմից 2016-ի նոյեմբերի 23-ին ընդունված հռչակագրում»,-նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ասել է Տոկաևը: Ղազախստանի Սենատի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում ստանձնել է պաշտոնը: Նա երդվել է Սահմանադրության վրա՝ ստանձնելով Ղազախստանի նախագահի պաշտոնը: ԿԸՀ նախագահը նրան հանձնել է նախագահի հավաստագիրը: Նազարբաևը երեկ ստորագրել էր մարտի 20-ից նախագահական լիազորությունները վայր դնելու հրամանագիրը: Նա նստավայրից տեղափոխվել է Ղազախստանի առաջին նախագահի անվան գրադարանի շենք:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ