Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները պահանջում են վարչապետի հետ հանդիպում

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները պահանջում են վարչապետի հետ հանդիպում
20.03.2019 | 14:19

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները այսօր՝ մարտի 20-ին, կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա են անում՝ դժգոհելով «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունից: Նրանք հիմնավորումներ են պահանջում` ոլորտի պետական տուրքը 60 անգամ բարձրացնելու նախաձեռնության վերաբերյալ և հանդիպում միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Մնացածը փափուկ բարձ են դնում գլխներիս տակ, միայն վարչապետի հետ հանդիպում ենք պահանջում: Նախորդ բողոքի ակցիայից հետո կառավարությունից 2 հոգու հետ հանդիպեցինք, իրենք իրար մեջ քննարկեցին և վերջ, որևէ արդյունք չկա: Մինչև մեր հարցն այսօր չլուծվի, չենք գնալու կառավարության դիմացից»,- նշել են բողոքի ակցիայի մասնակիցները:

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ