Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չեխիայի նախագահը Թուրքիան համարում է ԻՊ-ի փաստացի դաշնակից

Չեխիայի նախագահը Թուրքիան համարում է ԻՊ-ի փաստացի դաշնակից
20.03.2019 | 14:19

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Թուրքիան համարում է «Իսլամական պետություն» խմբավորման «փաստացի դաշնակիցը»: «Ինչո՞ւ են թուրքերը հարձակվում քրդերի վրա: Որովհետև նրանք «Իսլամական պետության» փաստացի դաշնակիցներն են»,- ասել է նախագահը՝ պատասխանելով հանրության հետ հանդիպման մասնակիցներից մեկի հարցին: «Դա նշանակում է, որ հենց Թուրքիան է, չնայած ՆԱՏՕ-ի անդամ է, ցանկանում է ԵՄ անդամ դառնալ, որ քիչ հավանական է, միջնորդ եղել ԻՊ-ին մատակարարելու լոգիստիկ գործողություններում, երբ ԻՊ-ը օկուպացրել էր Սիրիայի ու Իրաքի զգալի մասը: Դա եղել է, օրինակ, նավթի դուրսբերումն ահաբեկիչների զավթած տարածքից և նմանատիպ այլ բաներ»,- ասել է Չեխիայի նախագահը:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ