Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հինգշաբթի բողոքի ակցիա չի լինի

Հինգշաբթի բողոքի ակցիա չի լինի
20.03.2019 | 14:20

Գազավորված ըմպելիքներ արտադրողները հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարների հետ՝ քննարկելու Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, որոնց դեմ տնտեսվարողները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց:


«Հայ կոլայի» տնօրեն Տիգրան Հովսեփյանը ասել է, որ հանդիպումն անցել է կառուցողական: «Պարոն փոխվարչապետը շատ կոնստրուկտիվ էր վերաբերվում մեր մտահոգություններին: Ես թուղթ ու գրիչով բացատրեցի, որ իրականում այս օրենքի կիրառումից հայտնվելու ենք փակման եզրին, և արդյունքում մեր բոլոր աշխատողները դառնալու են գործազուրկ: Ես գոհ եմ այդ հանդիպումից, որովհետև զգացի փոխըմբռնում, քանի որ բանիմաց մարդու տպավորություն թողեց պարոն Գրիգորյանը, և ինչպես հասկացա, այդ հարցը պետք է լուծվի՝ ի շահ փոքր և միջին բիզնեսի և ոչ թե ի շահ օլիգարխիայի»,-ասաց նա: Նա նշեց, որ թեև կոնկրետ թվային ցուցանիշների հետ կապված խոստումներ չեն եղել, սակայն խոստացել են, որ Հարկային օրենսգիրքը այս խմբագրությամբ Ազգային ժողով չի գնա:


Տիգրան Հովսեփյանը նշեց, որ սպասելու են Մհեր Գրիգորյանի արձագանքին, նա խոստացել է մոտակա ժամանակ զանգահարել, նորից հրավիրել քննարկման և հայտնել, թե վերջնական որ տարբերակն են իրենք որոշել: «Ես, ինչպես հասկացա, մեր հանդիպումից հետո նրանք նորից կքննարկեն, թե որ տարբերակով տնտեսվարողները չեն տուժի, և բյուջեին լավ լինի: Ես կարծում եմ, որ կլինի կոմպրոմիսային միջին տարբերակ»,-ասաց նա: Տնտեսվարողները որոշել են, որ հինգշաբթի օրը բողոքի ակցիա չի լինելու: «Մենք բոլորին կտեղեկացնենք, որ սպասում ենք կառավարության արձագանքին, եթե կառավարության արձագանքը լինի ոչ բավարար փոքր և միջին ձեռնարկությունների համար, միանշանակ կշարունակենք Սահմանադրությամբ թույլատրված բոլոր պայքարի ձևերը»,-հավելեց նա: Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 5 տոկոս և ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ, այսինքն՝ այդ հարկը ներառվելու է ըմպելիքի գնի մեջ: Սա նոր հարկատեսակ է, և այն ներմուծվում է շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով:

Դիտվել է՝ 353

Մեկնաբանություններ