«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Համապետական շաբաթօրյակին շուրջ 1700 միավոր տեխնիկա կգործի, կփակվի 6 աղբանոց, շուրջ 447 աղբակույտ

Համապետական շաբաթօրյակին շուրջ 1700 միավոր տեխնիկա կգործի, կփակվի 6 աղբանոց, շուրջ 447 աղբակույտ
20.03.2019 | 14:22

Մարտի 23-ին կլինի համապետական առաջին շաբաթօրյակը, առաջին, որովհետև այս շաբաթօրյակը նպատակ ունի մաքրել Հայաստանն աղբից, իսկ դա անել մեկ օրում կամ շաբաթում հնարավոր չէ` ասուլիսում ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ամեն ամիս լինելու է համապետական մաքրության օր։ Նախաձեռնության հիմնական էությունը հանրությանը մտածողության նոր որակ հաղորդելն է։

«Բոլորիս համար գաղտնիք չէ, որ հանրային պահանջը մի կողմից շատ կարևոր է, բայց նաև կարևոր է, որ յուրաքանչյուրս գիտակցենք, որ մեր տանից դուրս տարածք կա, որը կարիք ունի մեր հոգածության։ Այսինքն՝ մենք բոլորս հոգածությամբ ենք վերաբերում մեր անձնական տարածքին՝ բնակարանին, բայց այդ բնակարանից դուրս պատկերն ահավոր է։ Յուրաքանչյուրս կարող ենք նկատել, որ մի բան է շքամուտքը քաղաքացու համար, այլ բան է բնակարանը, քանի որ բնակարանից դուրս տարածքին քաղաքացիներն օտար տարածքի նման են վերաբերվում»,-ասաց Պապիկյանը։ Նախարարի կարծիքով՝ անցած տարի կատարված հեղափոխությունը ոչ միայն քաղաքական էր, այլև մտածողության հեղափոխություն էր, և այս ասպարեզում էլ կարծրատիպերի կոտրման անհրաժեշտություն կա։ Պապիկյանը շեշտեց՝ ժամանակն է հասկանալ, որ ՀՀ յուրաքանչյուր անկյուն քաղաքացունն է, յուրաքանչյուր ծառ ու թուփ ՀՀ քաղաքացու տարածքն է, որի նկատմամբ պետք է լինի այնպիսի վերաբերմունք, ինչպիսին կունենանք մեր անձնական տարածքի նկատմամբ։ «Հավատացնում եմ՝ այս պարագայում մենք կունենանք այլ իրողություն, այլ երկիր, քաղաքներ ու գյուղեր։ Սա, իհարկե, բխում է նաև զբոսաշրջության շահերից, սա մեր երկրի դիմագիծն է, սա ՀՀ անձնագիրն է։ Ես, յուրաքանչյուր համայնք գնալով, կարծիք եմ կազմում այդ համայնքի կազմակերպչի, քաղաքացու պահանջատիրության մասին, երբ տեսնում եմ այդ համայնքի մաքրությունը, սա մեզ համար պետք է առանցքային խնդիր լինի։ Երբ խոսում ենք, որ ՀՀ-ն երբ ազատվի աղբից, շատ բան կփոխվի, սրա տակ շատերը փնտրում են լոկ բառեր, ոչ, այստեղ կա խոր իմաստ, քանի որ քաղաքացին պահանջատեր և իրավատեր է այն պարագայում, երբ ՀՀ յուրաքանչյուր անկյունի նկատմամբ ունի հոգածություն»,- ասել է նախարարը։ Առաջին համապետական շաբաթօրյակին ակնկալվում է 125-150 քաղաքացու մասնակցություն, կմասնակցեն նաև պետական կազմակերպությունների իրավասության տիրույթում գտնվող տեխնիկական միջոցներ՝ 1700 միավոր, կփակվի 6 աղբանոց, 447 աղբակույտ: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ-ում կա 339 աղբանոց, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, սրանք լոկալ աղբանոցներ են, որոնք փորված են համայնքապետի հայեցողությամբ, ավելին՝ երբեմն ծածկվում են, երբեմն՝ ոչ։ Ինչպես նաև կան սովորույթով հաստատված աղբավայրեր, որոնք մոտակա ձորակներ են, և այս բոլոր հնարավոր տեղերը, որոնք աչքից հեռու են, սակայն այս ամենը պետք է բերել ստանդարտացման»,- ընդգծեց Պապիկյանը։ Նա նշեց, որ հստակ չեն տիրապետում ՀՀ-ում աղբի էկոլոգիական կառուցվածքին, ինչի պատճառով էլ կառավարությունն ուսումնասիրություն է սկսել, որը կատարելու է բրիտանական ընկերությունը։

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ