Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նազարբաևը հրաժարականից առաջ որոշումը քննարկել է Պուտինի հետ

Նազարբաևը հրաժարականից առաջ որոշումը քննարկել է Պուտինի հետ
20.03.2019 | 14:23

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին լիազորությունները վայր դնելու որոշման մասին պաշտոնապես հայտարարելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի բովանդակության մասին տեղեկություն չկա: minval.az-ը մեջբերում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը. «Պետությունների ղեկավարները խոսել են Նուրսուլթան Նազարբաևի՝ 2019թ. մարտի 20-ից Ղազախստանի Հանրապետության նախագահի լիազորությունները վայր դնելու որոշման մասին»: Նրանք պայմանավորվել են ապագայում շարունակել կանոնավոր շփումները:

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ