Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ասուլիս ոչ մի բանի մասին

Ասուլիս ոչ մի բանի մասին
22.03.2019 | 02:12

Հասկանալի է` Փաշինյանը ձգտում է նմանվել Պուտինին: Պարզապես Պուտինի ասուլիսները շունչդ պահած ես լսում, Նիկոլի դեպքում` սպանված ժամանակիդ համար ես դարդ անում:
Ընդհանուր բնորոշմամբ` ասուլիս էր ոչ մի բանի մասին: Կրկին չիմացանք Ղարաբաղյան խնդրի իշխանական տեսլականն ու հիմնադրույթը, եթե չասենք` ավելի խճճվեցինք այդ լաբիրինթոսում։ Հայաստանը, ի վերջո, ընդունու՞մ է Մարդրիդյան սկզբունքները։ Եվ երբ ասում է` պետք է հստակվեն երեք սկզբունքները (ի դեպ, այս կետում համաձայն ենք Փաշինյանի հետ), այնուհանդերձ, դա բանակցային այն հի՞մքն է, որից պետք է մեկնարկի պաշտոնական հանդիպումն առաջիկայում, թե՞ ոչ: Բանակցային սեղանին Հայաստանը դնելու՞ է Ժնև-Սանկտ Պետերբուրգ-Վիեննա «Սերժի վախտ» ձեռք բերված ձեռքբերումները։ Ինչու՞ այդ մասին հիշում է ԱԳ նախարարը, Փաշինյանը` երբեք: ԱԱԽ վերջին համատեղ նիստում ղարաբաղյան կողմը լիազորե՞ց իր անունից բանակցել-հանդիպել Ալիևի հետ, եթե ոչ` միայն Հայաստանի անունի՞ց է պաշտոնապես հանդիպելու Ալիևին: Արդյոք պատշա՞ճ էր ևս մեկ անգամ կրկնել, որ հանդիպումների ժամանակ ինքը «կիրթ» Ալիևի հետ քննարկել է բանակցությունների պատմությունը։ Ասենք` Լիսաբոնում, Քի-ՈՒեսթում, Կազանում ի՞նչ է տեղի ունեցել։ Ձգենք պաուզան... Նկատում ենք` նշանների «տիրակալ» Փաշինյանը տալիս է, այսպես ասած, Ղարաբաղի համար «շրջադարձային» փուլերի «անունները». Լիսաբոնում Լևոն Տեր-Պետրոսյանը վետո դրեց փաստաթղթի վրա։ Քի-ՈՒեսթում «քիչ էր մնացել» Քոչարյանը Մեղրին «փոխանակեր» Լաչինի հետ։ Կազանում Սերժ Սարգսյանը «հետ էր տվել հողերը»։ Ի դեպ, Փաշինյանն անուղղակի մեղադրեց Քոչարյանին` Ղարաբաղը բանակցային սեղանից «վտարելու» մեջ, անուն չտալով. իսկ անուն չտվեց, որովհետև, անմիջապես արժանանալու էր «քոչարյանական» լրատվամիջոցների ու լրագրողների այդրոպեական հակադարձմանն առ այն, որ բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղն սկսել է բացակայել ոչ թե Քոչարյանի, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք:


Բանակցային պատմությունն առաջին ձեռքից իմանալու փաշինյանական մեկնաբանման մասին: Գիտենք՝ ինքը հանդիպել է լոկ Էդուարդ Նալբանդյանի հետ ու արդեն որերորդ ասուլիսն է` նույն միտքն է հայտնում, թե ի անհրաժեշտություն կհանդիպի Սերժ Սարգսյանին էլ, Քոչարյանին էլ (մի՛ ժպտացեք), իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին հանդիպել է, բայց վերջինս «ոչ մի նոր բան չի ասել»: Չէ, չպնդեք, թե, երկրի ղեկավարի աթոռն զբաղեցնելու առաջին իսկ վայրկյաններից, նրա առաջին քայլը պետք է հենց այդ հանդիպումների անցկացումը լիներ, որովհետև պետության, տարածաշրջանային բոլոր ուղիները դեպ այդ «տաճար» էին տանում: Իսկ չեք հանդիպել, պարոն Փաշինյան, որովհետև դա Ձեր ինքնասիրությունից ցածր եք համարել, և երբեք (անգամ պատերազմական իրավիճակում) Դուք այդ քայլին ընդունակ չեք ու չեք լինելու:


Վանոն կասեր` թողնենք իրեն իր ախմախ ամբիցիաների հետ միայնակ, անցնենք ասուլիսում գոնե մեզ համար տարակուսելի հաջորդ դրվագին՝ ընտանիքին վերաբերող հարցերին, նաև՝ պատասխաններին: Այս դրվագը, ի դեպ, մնացած հարցերի, անգամ Ղարաբաղյան խնդրի համեմատությամբ, ասուլիսի գրեթե առյուծի բաժինն էր կազմում: Այդ առնչությամբ Փաշինյանի հնչեցրած ոչ մի պատասխան ադեկվատ չէր, գրագետ չէր, սիրուն չէր, անգամ և հաստատապես` իրեն աստվածացնող մասսայի համար: Սեփական ընտանիքի խնդիրները հանրության վզին փաթաթելը անչափ օրուելյան ստացվեց` «հավասար` ավելի հավասարի» հանգույն։ Իսկ ի՞նչ անեն այն ծնողները, որոնք զավակներ են կորցրել Ղարաբաղյան պատերազմում. ու՞մ հետ թռչեն, դեպի ու՞ր, ու՞մ ծոցը քնեն բախտորոշ իրադարձություններից առաջ… ՈՒ այդպես «անհասկանալիորեն» շարունակ: Այո՛, ապշեցնող էր:


Եվ վերջում` նախագահ-վարչապետ փոխառնչության մասին։ Այն, որ Փաշինյանը չի կարողանում հարաբերվել իր թիմի հետ, նախկին նախագահների հետ, նախկին գործընկերների` լրագրողների հետ, քաղաքական ուժերի հետ, մի կերպ կարելի է հասկանալ: Բայց որ երկրի նախագահին էլ չմարող խանդով է վերաբերվում, չի մասնակցում նրա հրավիրած ընթրիքին, վերջին պահին Արցախից է զանգում-հրավիրում` ԱԱԽ համատեղ նիստին մասնակցելու, ասուլիսում հարկ համարում ասել, որ ի անհրաժեշտություն կանցնեն նախագահական կառավարման` Սահմանադրությունը փոխելով, սա արդեն ոչ թե Ֆրոյդի, սուբլիմացիոն գործընթացների, այլ լուրջ կլինիկական դեպք է: Խելացի մարդն այդքան խելք կունենար օգտվելու համաշխարհային «պոդիումին» այնքան ամուր կանգնած պետական անձի «հմայքից ու հնարավորություններից:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ