Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ով է լինելու ուժեղագույնը

Ով է լինելու ուժեղագույնը
22.03.2019 | 03:43

Ճապոնիայում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, կանայք հասցրել են ելույթ ունենալ կարճ ծրագրով: Սպասված Ռուսաստան-Ճապոնիա դիմակայությունը կարծես թե չի ստացվում, ու հիմնական պատճառը մարզուհիների հոգեբանական պատրաստվածության մեջ պիտի փնտրել: Հետաքրքրական է, որ օգնելու փոխարեն տան պատերն ակնհայտորեն խանգարում են ճապոնուհիներին։ Համենայն դեպս, դա իրեն խստորեն զգացրեց հավաքականում այս առաջնությունում թիվ մեկ և թիվ երկու մարզուհիների համարում ունեցող Ռիկա Կիհիրայի ու Սատոկո Միահարայի մրցելույթներում: Երկրորդը 70,60 միավորով ութերորդն է, առաջինը, միավորների 0,30 տարբերությամբ, յոթերորդը։


Այստեղ միջանկյալ նշենք, որ տասնվեցամյա Կիհիրան գրան պրիի գլխավոր եզրափակչում անգերազանցելի էր ու միանգամայն օրինաչափորեն համարվում է համաշխարհային գեղասահքի նոր դեմքերից մեկը (ունի տեխնիկապես գերբարդ ծրագիր, նրա հետ ոտք կարող են գցել միայն ռուսական գեղասահքի նոր սերնդի ներկայացուցիչները, որոնք, զուտ տարիքային արգելքի բերումով, չեն մասնակցում մեծահասակների առաջնությանը):
Որքան էլ տարօրինակ է, Ճապոնիայի ընտրանու դեմքն այս պահին փրկողը թիմի երրորդ համարն է՝ Կաորի Սակամոտոն, որը 76,86 միավորով երկրորդ հորիզոնականում է և բացեց ուժեղագույնների վեցյակի մրցելույթները:


Ինչ վերաբերում է Ռուսաստանի ընտրանուն, Ալեքսեյ Միշինի սան, Եվրոպայի գործող չեմպիոն Սոֆյա Սամոդուրովան իններորդ տեղում է ու, ինչպես հավատացնում է իր հարցազրույցներում, միանգամայն երջանիկ է:
Դառնանք մեր աղջկան՝ Եվգենյա Մեդվեդևային: Հաշվի առնելով մրցաշրջանի ողջ բարդությունը նրա կյանքում, վերջին պահին միայն հավաքականի մաս կազմելը, որ հնարավոր դարձավ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում հաղթելուց հետո, Մեդվեդևան պարզապես փայլեց այստեղ՝ ցույց տալով այս մրցաշրջանի իր ամենաբարձր արդյունքը՝ 74,23 միավոր, ու թեպետ առաջին վարժության արդյունքով սա չորրորդ ցուցանիշն է (եռակի ֆլիպ+եռակի տուլուպ կասկադում ունեցած վրիպման համար մրցավարները ցավալիորեն շատ միավորներ հանեցին), կասկած չկա, որ նա պայքարելու է մեդալների համար: Համենայն դեպս, առանց լուրջ ցնցումների մրցելույթ ազատ վարժությունում ու առնվազն բրոնզե մեդալը նրա գրպանում է, եթե իհարկե Էլիզաբեթ Տուրսինբաևան չկատարի իր միանգամայն սպասելի քառակի սալխովը, որը կարողացավ ինտենսիվորեն յուրացնել Բրայան Օրսերից հեռանալուց ու Էթերի Տուտբերիձեի թիմի մաս կազմելուց հետո:


ՈՒժեղագույն վեցյակի մրցելույթն ավարտել է օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան ու, միանգամից խոստովանենք, ապշեցուցիչ գեղեցիկ մրցելույթ է ունեցել, ինչի համար ստացել է 82,08 միավոր՝ դառնալով 80 միավորի շեմը հաղթահարած միակ մարզուհին: Նա 5,22 միավորով գերազանցում է Սակամոտոյի ցուցանիշը, սակայն օլիմպիական չեմպիոնուհու միավորների հաշվարկը միանգամայն բնականորեն անում են Ռիկա Կիհիրայի ունեցածի համեմատությամբ: Բանն այն է, որ ճապոնուհու արսենալում կան քառակի պտույտներ, իսկ նախավարժանքին արած թռիչքները, այն էլ՝ անվրեպ, 3,5-անոց էին:


Սակայն Զագիտովայի պարագայում մեկ այլ խնդիր էլ կա: Այս մրցաշրջանի երկու հանգուցային խաղարկություններում նա, որպես օրինաչափություն, ձախողել է կա՛մ կարճ, կա՛մ ազատ ծրագիրը: Չի բացառված, որ նույնը նա կարող է տհաճորեն կրկնել և Սայտամայի այս առաջնությունում, թեպետ այստեղ նրա մարզիչ Էթերի Տուտբերիձեն, ի դեմս այս մրցաշրջանից իր մոտ մարզվող Տուրսինբաևայի, ունի իր երկրորդ զենքը: ՈՒնենալն ունի, բա որ հանկարծ, լավագույն ավանդույթների օրինակով, վերցրեց ու «կրակե՞ց» մեր աղջիկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ