Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գագիկ Ծառուկյանը կզրկվի ազդեցությունից

Գագիկ Ծառուկյանը կզրկվի ազդեցությունից
22.03.2019 | 17:42

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կզրկվի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վրա ազդեցությունից:
Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելուց հետո Գագիկ Ծառուկյանի ներկայիս կադր` սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանին կփոխարինի Գևորգ Լոռեցյանը, որ նոր իշխանության կադրն է: Սա արվում է ոչ ի պատասխան Ծառուկյանի վերջերս ի հայտ եկած ընդդիմադիր հակումների»:

Դիտվել է՝ 298

Մեկնաբանություններ