Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան. Պոլսո պատրիարքի ընտրական գործընթացի մասին դեռ որոշում չկա, վաղաժամ է խոսելը

Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան. Պոլսո պատրիարքի ընտրական գործընթացի մասին դեռ որոշում չկա, վաղաժամ է խոսելը
22.03.2019 | 17:57

Դեռ վաղաժամ է խոսելը` Tert.am-ին ասել է Գուգարաց Թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը՝ պատասխանելով հարցերին, թե ինչ սպասումներ ունի Պոլսո պատրիարքական ընտրություններից և պատրաստվո՞ւմ է իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում. «Մինչև Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի քառասունքի ավարտը պատրիարքարանը ընտրական գործընթացի վերաբերյալ ոչինչ չի նախաձեռնելու:

Ընտրությունների վերաբերյալ դեռ ոչ մի որոշում չկա, վաղաժամ է այդ մասին խոսելը»:
Պատասխանելով հարցին, թե ինքը դիտարկվո՞ւմ է պատրիարքի թեկնածու, Սեպուհ սրբազանը նշեց․ «Այո, բայց Պոլսո պատրիարքի ընտրական գործընթացի մասին դեռ որոշում չկա, ըստ այդմ, ես ոչինչ չեմ կարող ասել»:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ