Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական մասնաբաժին

ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական մասնաբաժին
22.03.2019 | 17:58

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական հատված` ֆեյսբուքի իր էջում հայտնել և լուսանկար է հրապարակել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:

ԱՄՆ պետքարտուղարը մոմ է վառել հայկական եկեղեցուն պատկանող տարածքում, Սուրբ Հարության տեսուչ Հոգշ. Տ. Սամուէլ Ծ. վարդապետ Աղոյեանը Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Սրբոց Հակոբյանց Միաբանության անունից բարի գալուստ է մաղթել նրան, պատմել Երուսաղեմում հայկական ներկայության մասին: Իր խոսքը Հայր Սուրբն ավարտել է հետևյալ խոսքերով. «Մաղթում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ձեր ջանքերը պսակվեն հաջողությամբ և Սուրբ Երկրում բնակվող բոլոր ազգերն ու կրոնների հետևորդներն ապրեն խաղաղ ու բարգավաճ»:

Դիտվել է՝ 297

Մեկնաբանություններ