Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեկնարկում է «Երևանի գինու օրերը»

Մեկնարկում է «Երևանի գինու օրերը»
23.03.2019 | 00:43

ՎենտՏուրա ընկերությունն արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է «Երևանի գինու օրեր» ամենամյա միջոցառումը: Կազմակերպիչների բնորոշմամբ՝ այս տարիների ընթացքում միջոցառումը հասցրել է դառնալ Երևանի այցեքարտը համաշխարհային իրադարձային զբոսաշրջության շուկայում, միջոցառման այցելուների աշխարհագրական բաշխվածությունն ընդգրկում է ԱՊՀ բոլոր երկրներն՝
ընդհուպ մինչև Կանադա և Ավստրալիա: «Երևանի գինու օրեր 2019» միջոցառումը տեղի կունենա մայիսի 3-ին և 4-ին (ժամը 17:00-23:00) Սարյան-Մոսկովյան փողոցների Պուշկին-Սպենդիարյան հատվածում:

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ