Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ գրական ասպարեզում

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ գրական ասպարեզում
23.03.2019 | 00:44

«Զանգակ» գրատանը (Աբովյան 7) տեղի կունենա ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Поцелуй пьяной обезьяны» վիպակի շնորհանդեսը: «Վիպակը ռուսերեն է, սակայն բացառված չէ, որ վիպակի հաջողությունը նրան մղի այս ասպարեզում էլ, ինչպես կինոյում, անցնել հայերենի: «Поцелуй пьяной обезьяны» վիպակի թեթև, հումորով ու սրամիտ երկխոսություններով պատումը, հետաքրքիր պատմություններով զարգացող սյուժեն, դրամատիկ ու անսպասելի վերջաբանը գրքի հաջողության գրավականը կարող են դառնալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Շնորհանդեսը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 16:00-ին:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ