Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դոնալդ Թրամփ. Եկել է Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու պահը

Դոնալդ Թրամփ. Եկել է Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու պահը
23.03.2019 | 00:48

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ եկել է Գոլանի բարձունքները Իսրայելի անբաժան մաս ճանաչելու պահը: Twitter-ի իր էջում նա գրել է. «52 տարի անց եկել է պահը, երբ ԱՄՆ-ը պետք է ամբողջությամբ ճանաչի Իսրայելի ինքնիշխան իրավունքները Գոլանի բարձունքների հանդեպ: Ռազմավարական և անվտանգության տեսանկյունից դա խիստ կարևոր նշանակություն ունի Իսրայելի պետության և տարածաշրջանային կայունության պահպանման համար»: Սիրիայի տարածք համարվող Գոլանի բարձունքները Իսրայելի վերահսկողության տակ անցան 1967-ի վեցօրյա պատերազմից հետո: Իսրայելի կառավարությունը այն հրեական պետության մաս հռչակեց 1981-ին: Միջազգային հանրությունը քննադատեց քայլը` շարունակելով ճանաչել Սիրիայի իրավունքները Գոլանի բարձունքների հանդեպ: Այժմ Վաշինգտոնը հայտարարում է, որ եկել է Գոլանի բարձունքներում ստատուս քվոն ճանաչելու պահը: Թրամփի հայտարարությունը հնչեց, երբ պաշտոնական այցով Իսրայել էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նրա հետ մամուլի ասուլիսի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նենթանյահուն ակնհայտորեն հուզված էր: «Նախագահ Թրամփը հենց նոր պատմություն կերտեց: Ես զանգահարել եմ նրան և Իսրայելի ժողովրդի անունից հայտնել իմ երախտագիտությունը:Նա կրկին արեց դա: Նախ նա ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք և որոշեց այդ քաղաքում տեղակայել ԱՄՆ դեսպանությունը: Հետո չեղարկեց Իրանի հետ կնքված աղետալի համաձայնագիրը և նոր պատժամիջոցներ կիրառեց: Այսօրվա նրա քայլը պատմական կարևորության առումով հավասարազոր է նախորդներին: Նա ճանաչեց Իսրայելի ինքնիշխան իրավունքները Գոլանի բարձունքների հանդեպ: Թրամփը դա արեց մի իրավիճակում, երբ Իրանը փորձում է օգտագործել Սիրիայի տարածքը պլացդարմ Իսրայելի դեմ հարձակումների, Իսրայելը ոչնչացնելու համար»` ասել է Նեթանյահուն: Որոշ մեկնաբանների համոզմամբ Թրամփի հայտարարությունը Իսրայելի վարչապետի համար իսկական ներքաղաքական պարգև էր: Ապրիլի 9-ին Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան, և կոռուպցիոն մի շարք սկանդալների կիզակետում հայտնված Նեթանյահուի վերընտրության հեռանկարները բավական մշուշոտ են: Հաջորդ շաբաթ արդեն Իսրայելի վարչապետը կմեկնի Վաշինգտոն` Սպիտակ տանը հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ:


Տարածաշրջանի պետությունները քննադատում են ԱՄՆ նախագահի որոշումը:
Սիրիայի ԱԳՆ-ն Թրամփի հայտարարությունը «անպատասխանատու» է որակել:
«Թրամփի անձնական և վատ հաշվարկված այս որոշումը Մերձավոր Արևելքում նոր ճգնաժամերի է հանգեցնելու», - հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը որոշման մասին խոսեց Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Գոլանի բարձունքներին վերաբերող ցավալի մեկնաբանությունների հետևանքով տարածաշրջանը հայտնվում է նոր ճգնաժամի, լարվածության հերթական աճի շեմին: Թուրքիան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը ստեղծված իրավիճակում չեն կարող անհաղորդ մնալ այս զգայուն խնդրի հանդեպ: Մենք չեն կարող հանդուրժել և երբեք չեն հանդուրժի Գոլանի բարձունքների զավթման լեգիտիմացումը», - հայտարարել է Թուրքիայի նախագահը: Գոլանի բարձունքների ստատուս քվոն օրինականացնելու Թրամփի առաջարկը առանց ոգևորության են ընկալել նաև Կրեմլում: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարի այդ որոշումը կարող է ավելի սրել իրադրությունը Մերձավոր Արևելքում: «Նման գաղափարը ինքնին չի նպաստում մերձավորարևելան կարգավորման նպատակներին, հակառակը: Առայժմ, սակայն, դա պարզապես կոչ է: Հուսով ենք, որ այն կոչի մակարդակում էլ կմնա»` ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ