Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արթուր Վանեցյանը ոչ հերքում, ոչ հաստատում է Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելը

Արթուր Վանեցյանը ոչ հերքում, ոչ հաստատում է Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելը
23.03.2019 | 00:50

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն «Ազատության» հարցին ի պատասխան ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց` 1999-ի հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակալ է, թե ոչ: Օրեր առաջ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակ էր գրել՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ նշել էր, թե Հոկտեմբերի 27-ից հետո իրեն, Գագիկ Ջհանգիրյանին և Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը ներկայացրել է մի թղթապանակ՝ ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի մասին, սակայն հետագայում այդ թղթապանակն անհետացել է: «Գուցե հայտնե՞ս, թե ո՞վ հրահանգեց ոչնչացնել այդ գործը, որը մենք չորս զույգ աչքերով տեսանք Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակի սեղանին», - Ռոբերտ Քոչարյանին հեռակա հարցրել էր Վահան Շիրխանյանը: ԱԱԾ պետը «Ազատության» հարցին` «Դուք տեղեկություն ունե՞ք Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու վերաբերյալ, որ հայտարարեց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը», պատասխանել է. «Այո, ես տեղեկություներ ունեմ, բայց ես ոչ կհաստատեմ պարոն Շիրխանյանի խոսքերը, ոչ կհերքեմ, գործը վարող մարմին կա՝ Հատուկ քննչական ծառայությունն է, բոլոր հարցերով դիմեք ՀՔԾ-ին»։ Վահան Շիրխանյանն իր նամակում նաև պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության օրը ուշացումով է խորհրդարան գնացել, քանի որ «սպասում էիր կատարվածի արձագանքին՝ հուսալով, որ ժողովուրդը ոճրագործին կհերոսացնի, սպասում էիր գործողության շարունակությանը՝ նոր ուժերի ներգրավումով, հույս ունեիր, որ Վազգենի թիմը կգրոհի դահլիճի վրա, կոչնչացնի տականքներին, և դու կունենաս թիմը ոչնչացնելու բոլոր հիմքերը։ Հանդիպումդ տականքիդ հետ ուշացրիր 13 ժամ, որպեսզի նրանք արյունաքամ լինեն, և եթե նրանց մեջ լիներ վիրավոր, փրկելու շանս չմնար։ Նման հաշվարկ կարող էիր անել միայն դու», - գրել է Վահան Շիրխանյանը։


Հարցին` «ՊՆ նախկին փոխնախարարի նամակում Հոկտեմբերի 27-ի հետ կապված նոր հանգամանքներ կա՞ն» Արթուր Վանեցյանը պատասխանեց, թե Գլխավոր դատախազը Շիրխանյանի նամակն ուղարկել է ԱԱԾ և ՀՔԾ, կկատարվեն համապատասխան ստուգողական աշխատանքներ, և եթե կլինեն փաստեր, որոնք հիմք կտան վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը, կամ հարուցել նոր քրեական գործ, դա միանշանակ կարվի: Աժ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Ազատությանն» ասել է, որ Վահան Շիրխանյանի հրապարակած հարցաշարը պարունակում է շատ կարևոր դրույթներ և լուրջ բացահայտումների հնարավորություն է տալիս:


Մասնավորապես` Անդրանիկ Քոչարյանին հետաքրքրում է Մեղրիի հարցի հետ կապված Վահան Շիրխյանի հարցադրումները: Քոչարյանին նամակում Շիրխանյանը Հայաստանի երկրորդ նախագահին մեղադրում է Մեղրին հանձնելու մտադրության մեջ: Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Ես ուզում եմ հիշեցնել, որ ես եղել եմ նաև Մեղրիի պարետը արտակարգ դրության ժամանակ: Եվ շատ լավ գիտեմ, թե ինչու եմ եղել այդ շրջանի պարետը: Ես պարոն Վանեցյանին նաև ասացի, որ եթե գնա քննություն իրականացնելու գործընթաց, այն մարդիկ, որոնք ինչ-որ տեղեկատվության կրող են՝ սկսած ինձանից, ով ուզում է լինի, պարտավոր են նախաքննական մարմնին․․․ այն խնդիրները, որոնք վերաբերում են մեր երկրի ազգային անվտանգությանը, պետք է որոշակի աջակցություն ցուցաբերեն: Շատ հնարավոր է, որ դրանք բոլորը փոխկապակցված են․ 27-ի բացահայտում ասելով, Դուք ի՞նչ ի նկատի ունեք: Դա մի խնդիր է, որը մեր երկիրը պետք է իմանա, թե էդ հարվածը որտեղից ստացավ: Դրա մեջ կայի՞ն մեր ազգային անվտանգությանը վերաբերող արտաքին դրսևորումներ, շրջանակներ: «Ազատության» հարցին` «Եթե պարզվի, որ Նաիրի Հունանյանը իսկապես ԱԱԾ գործակալ է եղել, այս տեղեկատվությունը լուրջ կարող է իրավիճակը փոխել Հոկտեմբերի 27-ի գործի դրդապատճառների, կազմակերպիչների և մնացած բոլոր այն հարցերով, որոնք այսօր դեռ ակտուալ են», պատասխանել է. «Այդ մասին ամենաիրազեկված անձնավորությունը, ինչպիսին Գագիկ Ջհանգիրյանն է, տեղեկացրեց, որ ինքը տեսել է անձնական գործը: Եվ այդ մասին խոսել են մարդիկ, որ տեղյակ են: Հիմա ամեն ինչ կախված է, թե պարոն Վանեցյանի ղեկավարած գերատեսչությունը ինչպիսի գործառույթներով մեր, ձեր հարցերի պատասխանին կմոտեցնի»:

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ