«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

1998-ի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

1998-ի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում
23.03.2019 | 00:52

ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում 1998-ի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով` «Ազատությանը» ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ պատասխանելով հարցին, թե իրականացվում է քննություն ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մատնանշված՝ «Հոկտեմբերի 27»-ի գործին առնչվող մանրամասների և Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու պնդման վերաբերյալ: ՀՔԾ մամուլի խոսնակը փոխանցեց, որ նյութեր են նախապատրաստվում 1998-ի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով: «Ինչ վերաբերում է բաց նամակում նշված մնացած հանգամանքներին, դրանք մեր իրավասության շրջանակներում չեն», - ասաց Օհանջանյանը:


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում Վահան Շիրխանյանը գրել է․ «1998թ. 30 մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»։

Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ