Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը կանվանափոխվի

Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը կանվանափոխվի
23.03.2019 | 00:57

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խոսեց փետվարի 26-ին Բաքվում կայացած երթից։ «Ի շարս ռուս խորհրդարանականների, Ադրբեջանին այս անգամ հաջողվել էր Բաքու տանել ՌԴ Պետդումայի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Իրինա Ռոդնինային», - ասաց նա։

Անի Խաչատրյանն ընդգծեց՝ Երևանի ավագանու անդամներից ոչ մեկը չի կարող դա աննկատ թողնել։ «2015-ից Երևանում գործում է Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց, վերջին շաբաթների ընթացքում «Լույս» խմբակցությունով սերտորեն ներգրավված ենք եղել դպրոցը վերանվանելու շուրջ բանակություններում, որից հետո որոշեցինք, որ դպրոցը անվանենք Հայ-ռուսական գեղասահքի դպրոց», - ասաց «Լույս» խմբակցության անդամը։ Նա ավագանու մյուս երկու խմբակցություններին առաջարկեց միանալ իրենց: Խմբակցությունների ղեկավարները նշեցին, որ միանում են նախաձեռնությանը։ Հարցը ավագանու հաջորդ նիստում կքննարկվի։

Դիտվել է՝ 409

Մեկնաբանություններ