Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Տուսկը նախազգուշացրել է բրիտանացի պատգամավորներին

Տուսկը նախազգուշացրել է բրիտանացի պատգամավորներին
23.03.2019 | 00:58

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը բրիտանացի պատգամավորներին, որ հրաժարվում են հաստատել Brexit-ի համաձայնագիրը, նախազգուշացրել է, որ նրանց համար դեռ շատ տեղ կա դժոխքում: Հայտարարությունը Տուսկն արել է՝ ավարտելով Brexit-ի հարցով ԵՄ գագաթաժողովի առաջին օրվա արդյունքներով մամուլի ասուլիսը։ Լրագրողները Տուսկին հիշեցրել են նրա՝ բանավեճ հարուցած թվիթը, թե «դժոխքում հատուկ տեղ Է պատրաստված նրանց համար, ովքեր Մեծ Բրիտանիան մղել են առանց պլանի Brexit-ի»:

«Հարկ կա այդ հրավերը տարածել այն պատգամավորների վրա, որոնք հրաժարվում են հաստատել Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը», - հարցրել են Եվրախորհրդի նախագահին: Տուսկը պատասխանել է. «Հռոմի պապի խոսքի համաձայն՝ դժոխքը դեռ դատարկ է, այնպես որ այնտեղ դեռ շատ տեղ կա»:

Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ